Թուրքիայում վտանգավոր մոծակների տեսակ է հայտնվել
Թուրքիայում մասնագետները արձանագրել են ասիական վագրային մոծակի արագ տարածումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով HabberTurk-ին:
Նշվում է, որ Ստամբուլի խոշոր շրջաններում գրանցվել են վտանգավոր միջատների մեծ կուտակումներ, թեեւ դրանք նախկինում չեն նկատվել երկրում: Հետազոտողները կարծում են, որ տեսակը հեշտությամբ հարմարվում է տեղանքին։
«Այս տեսակը հարձակվում է ամբողջ օրվա ընթացքում, հատկապես, երբ մարդը դրսում է: Այն շատ ավելի ագրեսիվ է, քան մյուս մոծակները, եւ կարող է փոխանցել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դեղին տենդը եւ Զիկա վիրուսը»,- ասել է Ստամբուլի համալսարանի դոցենտ Քերեմ Էտերան:
Նա հավելել է, որ բացի նման հիվանդություններով վարակվելու մեծ ռիսկից, ասիական վագրային մոծակի խայթոցը վտանգավոր է մեծ ալերգիկ ռեակցիայով, որն առաջացնում է երկարատեւ քոր եւ կարմրություն:
Կարծիքներ