Գեղարքունիքում 40–ամյա տրակտորիստը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ընկել է դիտահորի մեջ, վնասվածքներ ստացել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ահարոն Ս.-ն իր վարած «Լովոլ» մակնիշի տրակտորով իր հարևանի՝ 64-ամյա բնակչի առանձնատան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշության հետևանքով տրակտորով ընկել է դիտահորի մեջ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ահարոն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության շխատակիցները, քննիչր, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կարծիքներ