Ռուսաստանի ՊՆ-ն Աբխազիայում կտեղակայի շարժական հոսպիտալ՝ կորոնավիրուսով պացիենտներին բուժելուն համար
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջիկայում Աբխազիայում կտեղակայի շարժական հոսպիտալ՝ կորոնավիրուսով պացիենտներին բուժելու համար, այսօր հայտնել են ռազմական գերատեսչությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Աբխազիայի Հանրապետության խնդրանքով կտեղակայի շարժական բազմապրոֆիլ հոսպիտալ՝ 100 մահճակալով, Աբխազիայում մահճակալային ֆոնդը մեծացնելու եւ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի հաստատված ախտորոշմամբ պացիենտներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակներով»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ շարժական հոսպիտալի զինծառայողները, որոնք Հարավային ռազմական օկրուգի միավորումներից մեկից են, «սկսել են հաստիքային տեխնիկայով երթը» Բուդյոնովսկուց Սուխում։ Շարժական բժշկական ստորաբաժանման կազմում ընդգրկված է 112 զինծառայող եւ 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։ Հոսպիտալը տեղակայվելու է ամենակարճ ժամկետում Աբխազիայի մայրաքաղաք ռուս ռազմական մասնագետների ժամանումից հետո, նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Շարժական հոսպիտալը դաշտային բժշկական ստորաբաժանում է՝ նախատեսված կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների բուժման համար, նշել են ՌԴ ՊՆ-ից։ Բուժա-ախտորոշիչ միջոցառումների անցկացման համար հոսպիտալը հագեցած է թոքերի արհեստական օդափոխության սարքերով, պացիենտների ինտենսիվ հետազոտման մոնիտորներով, ռենտգեն սարքերով, ՈՒՁՀ սարքերով, արյան անալիզատորներով։
Կարծիքներ