ԱՄՆ-ը օգտագործում է Սիրիայի բնական պաշարները՝ ահաբեկչության դեմ պայքարի մարտիկ ձևանալով. Ռոհանի
ԱՄՆ-ի իշխանություններն արտահանում են Սիրիայի բնական պաշարները՝ ձևանալով ահաբեկչական սպառնալիքի դեմ մարտիկ: Հուլիսի 1-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սիրիայում Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների գագաթնաժողովում, որը տեղի է ունենում տեսախորհրդաժողովի ձևաչափով՝ տեղեկացնում ՝ ՏԱՍՍ-ը:
«Ավելացնելով ապօրինի ռազմակայանների քանակը Սիրիայի՝ Եփրաթից դեպի արևելք ընկած նավթաբեր շրջաններում՝ ԱՄՆ-ը կորզում է այդ երկրի բնական պաշարները»,- ասել է նա: Նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգների գործողություններն «ապացուցում են, որ նրա պնդումներն ահաբեկչության դեմ պայքարի մասին խաբեություն են»: Ռոհանիի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Կարծիքներ