Թալիբները ԱՄՆ-ին մեղադրել Է Աֆղանստանի օդային տարածությունը խախտելու մեջ
«Թալիբան» աֆղանական իսլամական շարժումը ԱՄՆ-ին մեղադրել Է Աֆղանստանի օդային տարածությունը խախտելու մեջ:
Հայտարարության մեջ, որը թալիբները տարածել են սեպտեմբերի 29-ի առավոտյան, բովանդակվում Է կոչ «բոլոր երկրներին, հատկապես Միացյալ Նահանգներին, որը վերաբերում Է Աֆղանստանին՝ միջազգային իրավունքների, օրենքների ու պարտավորությունների լույսով եւ փոխադարձ հարգման ու պարտավորությունների հաշվառմամբ՝ բոլոր բացասական հետեւանքները կանխելու համար»:
«Վերջերս մենք տեսել ենք, թե ինչպես Է Միացյալ Նահանգները խախտում բոլոր միջազգային իրավունքները, օրենքներն ու պարտավորությունները Իսլամական Էմիրության (թալիբների կառավարություն) նկատմամբ, երբ Աֆղանստանի սուրբ օդային տարածություն են ներխուժում ԱՄՆ-ի անօդաչուները:
Այդ խախտումներն անհրաժեշտ Է վերացնել եւ կանխել»,-ասվում Է հայտարարության մեջ: Նրանում ընդգծվում Է, որ «Իսլամական Էմիրությունը երկրի հողային տարածության եւ օդային տարածության պահապանն Է»: ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի օդային տարածության խախտման հանգամանքների մասին կոնկրետ տվյալներ հայտարարության մեջ չի ներկայացվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ