Ադելն առաջին անգամ չեղարկել է Լաս Վեգասում նախատեսված համերգը
Հանրահայտ երգչուհի Ադելը տեսահոլովակում հայտնվել է արցունքներով ու առանց դիմահարդարման։ Նա հայտարարել է նոր «Weekends Ադելի հետ» շրջագայության ամսաթվի փոփոխության մասին: Այն նախատեսված էր հունվարի 21-ին Լաս Վեգասում:
«Ցավում եմ, բայց իմ շոուն պատրաստ չէ: Մենք բացարձակապես ամեն ինչ փորձեցինք, որպեսզի հասցնենք այն ժամանակին և մաքսիմալ որակով՝ ձեզ համար: Բայց մենք շատ ծանր վիճակում ենք կորոնավիրուսի պատճառով»,- ասել է Ադելը:
Նրա խոսքով՝ վարակվել է թիմի կեսը, ուստի շրջագայությանը նախապատրաստվելն անհնար է:
«Քովիդով վարակված իմ թիմի կեսը դեռ հիվանդ է, և դեռ հնարավոր չէ ավարտել շոուն: Ես հուսահատված եմ: Կներեք, որ վերջին պահին այսպիսին եմ: Մենք 30 ժամից ավելի չենք քնել: Ես այնքան վրդովված եմ, ես շատ ամաչում եմ, և շատ եմ ցավում այս ամենի համար: Շատ եմ ցավում»,- ավելացրել է երգչուհին:
Կարծիքներ