Մակրոնը հայտարարել է, որ իսլամիստները հանգիստ քուն չեն ունենա Ֆրանսիայում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պաշտպանության խորհրդի նիստին հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ քուն չեն ունենա Ֆրանսիայում»- հայտնում է BFMTV-ն` վկայակոչելով իր աղբյուրները:
Ֆրանսիայի Պաշտպանության խորհուրդը` նախագահի եւ կառավարության անդամների մասնակցությամբ, կիրակի երեկոյան հանդիպում է անցկացրել` պատմության ուսուցչի սպանության հետ կապված, որը տեղի էր ունեցել ուրբաթ օրը եւ ցնցել էր ամբողջ երկիրը:
Հեռուստաալիքը նշում է նաեւ, որ երկուշաբթի կսկսվեն սոցիալական ցանցերում 80 հաղորդագրությունների հեղինակների ստուգումները, ովքեր աջակցություն են հայտնել ուսուցչի մարդասպանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուրբաթ երեկոյան հանցագործը Փարիզի մերձակայքում գտնվող Քոնֆլանս-Սենտ-Օնորին նահանգի ուսումնական հաստատության մոտ ուսուցչի էր գլխատել: Ենթադրյալ մարդասպանին ոստիկանության սպաները գնդակահարել էին հարեւան Էրանյի համայնքում:
Կարծիքներ