Ֆրանսիայում ապրող թուրքերը ակտիվորեն հայերի են ման գալիս
Պանիկա վաբշե չեմ ուզում առաջացնել, բայց էս պահին Ֆրանսիայում ապրող թուրքերը ակտիվորեն հայերի են ման գալիս.
Եթե էստեղ ապրող բարեկամներ կամ ընկերներ ունեք՝ տեղյակ պահեք, բայց առանց վախի կամ պանիկայի (հիմնականում Վիենն, Լյոն, Դեսին, Փարիզ, Կլամաղ, Ալֆողվիլ)
Էրեկ լիքը հայերով խոսացել ենք ու որոշել ենք մի քանի կետ առանձնացնել ինչը մեզ էս օրերին կօգնի.
1: խուսափել կանգնացնել մեքենան դրսում եթե ներսում կա հայկական դրոշ կամ խաչ
2։ ուշադիր լինել հայկական դպրոցներից, եկեղեցիներից, խանութներից դուրս գալուց, տուն գնալուց՝ հետեւողներ կան թե չէ
3։ Ուշադիր լինել տան հասցեների տվյալների հրապարակման հետ կապված (ման են գալիս պոչտայի յաշիկներ որոնց վրա կա յան-ով վերջացող ազգանուններ)
4։ խուսափել դուրս գալ տնից հայկական հագուստներով
5։ չմոտենալ մեքենաների որտեղ կա հայկական մուզիկա կամ դրոշ, թակարդներ են
6։ աշխատել լինել խմբերով, հատկապես համայնքում ակտիվները
սա չի նշանակում որ վախենում ենք, նշանակումա որ պետքա խելացի լինել
Որովհետեւ իրանք իրանցն անում են էն պահին երբ մենք թվով քիչ ենք կամ մենակ (ոնց որ հարձակումը մայրուղու վրա)
դրա համար չպետքա տանք իրանց էդ հաճույքը
Թե չէ վախենալու չի, արդեն ապացուցել ենք որ չենք վախենում
Ես չէի հավատում որ էս տիպի ա մինչեւ սեփական աչքերովս չտեսա իրանց փոստերը՝ մաքսիմալ ապշելու կազմակերպված
դնում են հայերի նկարներ ու տվյալներ ու գտնողներին առաջարկում են գումար
Արդեն լիքը վիրավոր կա, առանց զոհերի փառք Աստծո
Մի դրական կետ կա, որ ամեն դեպքում փոլիսը մեր կողմիցա լինելու
Կարծիքներ