Շոն Քոններիի այրին պատմել Է դերասանի կյանքի վերջին օրերի մասին
Բրիտանացի դերասան Շոն Քոններիի այրին՝ նկարչուհի Միշելին Ռոկվեբրունը, պատմել Է իր ամուսնու կյանքի վերջին օրերի մասին, որը 90 տարեկան հասակում վախճանվել Է հոկտեմբերի 31-ին: Այդ մասին հաղորդել Է Daily Mail-ը:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Քոններին տառապում Էր դեմենցիայից, ինչը խորացրել Է նրա վիճակը. «Դա նրա համար արդեն կյանք չԷր: Վերջին ժամանակներում նա նույնիսկ չԷր կարողանում արտահայտել իր մտքերը»:
Ռոկվեբրունն ընդգծել Է, որ այդ ողջ ժամանակ եղել Է ամուսնու կողքին՝ մինչեւ քնած ժամանակ նրա խաղաղ մեռնելը:
«Նա հեռացավ խաղաղությամբ, առանց որեւԷ իրարանցման: Դա այն Էր, ինչ նա միշտ ցանկացել Է»,-մեկնաբանել Է կինը:
Նկարչուհին, որը Շոն Քոններիի հետ ծանոթացել Է 1970 թվականին գոլֆի շրջագայության ժամանակ եւ ավելի ուշ դարձել նրա երկրորդ կինը, հավելել Է. «Նա հիանալի Էր: Մենք հիանալի ընտանիք ունեինք: Նա արիության եւ մարդկայնության տիպար Էր: Առանց նրա շատ դժվար կլինի»:
Ավելի վաղ դերասանի որդին՝ Ջեյսոնը, հայտնել Էր, որ իր հայրը կյանքից հեռացել Է քնի մեջ՝ Բահամյան կղզիների մայրաքաղաքում՝ Նասաու քաղաքում, ամենամտերիմների շրջապատում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ