Երևանին սրճարանի լույսերով չես խաբի... քաղաքը լուռ է. Նազենի Հովհաննիսյան
Երևանին սրճարանի լույսերով չես խաբի... քաղաքը լուռ է:
Միայն շտապօգնության արագընթացի և հատուկենտ անցորդների ձայնն է կոտրում էս լռությունը, մեկ էլ ֆեյսբուքի արհեստական լոզունագային պաշտոնական աղմուկը...
Սուրբ Անանիայի մատուռի մոտ կիսախեղդ ձայնով երգող հավատացյալներ... մեկը մյուսին ուժ տվող կամ մյուսով թուլացող: Ցավից ծնված պատարագը քաղաքի գիշերում ուրիշ է... ամոքիչ չէ: Ցավից մարմինս կորցրել եմ. ես ստվեր եմ: Ստվերների քաղաքում:
լեցուն մատուռը...
ընդամենը մի ամիս առաջ Եկեղեցիները հիմնականում դատարկ էին. հիմա անհարկի լեցուն:
Աստծուն մերժողները եկել են Աստծուն գտնելու:
Խնդրելու:
Վերադարձնելու:
Իմ Երկիրը դրախտ էր...
Ուզում եմ հետ վերադառնան Կյանքերը...
Վանքերը
Ճակատագրերը...
Երկիրս հետ դառնա:
Ու ապրենք
ու Հնչի սիրո և ծնունդի Պատարագը:
Ամեն
(Նազենի Հովհաննիայան)
#nazenihovhannisyan #2020
#պատերազմ
Կարծիքներ