Լիբանանը եւ Իսրայելը անցկացրել են ծովային սահմանի շուրջ բանակցությունների առաջին փուլը
Լիբանանի եւ Իսրայելի ներկայացուցիչներն անցկացրել են ծովային սահմանի վիճելի տեղամասի սահմանազատման շուրջ բանակցությունների առաջին փուլը:
Այդ հարցի շուրջ կողմերի հաջորդ հանդիպումը պլանավորված Է հոկտեմբերի 28-ին: Բանակցությունների առաջին փուլի արդյունքների մասին դեռ չի հաղորդվում: The Times of Israel-ի տվյալներով՝ բանակցություններն սկսվել են տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին): Հաղորդագրություններում նշվում Է, որ դրանք երեք տասնամյակի ընթացքում այս կարգի առաջին շփումներն են Լիբանանի եւ Իսրայելի ներկայացուցիչների միջեւ:
Բանակցությունները կազմակերպվել են ՄԱԿ-ի աշխատակիցների կողմից եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջնորդությամբ. դրանք անցկացվում են Լիբանանի հարավում՝ այս երկրում ՄԱԿ-ի ներկայացուցչության բազայում: Իսրայելի պատվիրակությունը բաղկացած Է վեց, Լիբանանինը՝ չորս մարդուց: Պաշտոնապես երկրները մնում են պատերազմական իրավիճակում, եւ ծովում սահմանի դեմարկացիայի խնդիրը հատկապես զգայուն Է, որովհետեւ առափնյա ծանծաղուտում կարող են գտնվել ածխաջրածինների հանքավայրեր:
Կարծիքներ