Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մեր հերոս հայորդիների հիշատակին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մեր հերոս հայորդիների հիշատակին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանի նախաձեռնությամբ Նոր Նորքի Թ. Կրպեյանի անվան զբոսայգում կազմակերպվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն: Այս մասին տեղեկանում ենք Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:

Նախքան միջոցառման մեկնարկը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զոհված հերոսների հարազատների և հյուրերի հետ ծաղիկներ է խոնարհել այգում տեղակայված հուշակոթողներին, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը ներդրած մեր հերոս հայորդիների հիշատակին:

Հոգեհանգստի արարողակարգն անցկացրել է Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, հոգևոր երգչախմբի մասնակցությամբ:

Հոգեհանգստյան կարգին հաջորդել է խնկարկման և ծաղկադրման արարողությունը:

4

Հետևեք մեզ նաև Տելեգրամում