Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արեւելքում
3,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել երկրի արեւելքի Կախեթի տարածաշրջանում, հայտնել Է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը, Ստորգետնյա ցնցումը գրանցվել Է 12:35-ին Լագոդեխ քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա:
Էպիկենտրոնը գտնվել Է 17 կիլոմետր խորության վրա:
Զոհերի եւ ավելածությունների մասին տվյալներ չեն ստացվել:
Վրաստանը սեյսմիկ միջին ակտիվության երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչայի եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժը հանգեցրել Է շուրջ 200 մարդու մահվան, ավերվել են գրեթե 46 հազար տուն եւ հազար արդյունաբերական օբյեկտ, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ