Բժիշկները հայտարարել են COVID-19-ով հիվանդացած Թրամփի մոտ բարդությունների ռիսկի մասին
Մելբուռնի Սուրբ Վինսենթի հիվանդանոցի բժիշկ-ռեանիմատոլոգ Բարրի Դիքսոնը կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կարող Է բարդություններ առաջանալ կորոնավիրուսի դեպքում նրա տարիքի ու քաշի պատճառով:
«Թրամփի համար ռիսկի հանգուցային գործոնները, որոնց մասին մեզ հայտնի Է, նրա տարիքն Է ու նրա ավելորդ քաշը»,- The Guardian թերթը մեջբերում Է Դիքսոնի կարծիքը: Նրա խոսքով՝ այն փաստը, որ քանի դեռ Թրամփի մոտ հիվանդությունն անցնում Է առանց խնդիրների, դա չի նշանակում, որ ավելի ուշ ավելի լուրջ ախտանշաններ չեն հայտնվի: «Մենք սովորաբար տեսնում ենք, որ առաջին շաբաթվա ընթացքում մարդկանց մոտ ախտանշանները շատ աննշան են, այսպես Է տեղի ունենում գրեթե միշտ: Իսկ երկրորդ շաբաթում մարդկանց մոտ սովորաբար կամ ի հայտ Է գալիս թոքաբորբ, կամ՝ ոչ»,-ասել Է նա:
Կանբերայի հիվանդանոցում վարակիչ հիվանդությունների գծով պրոֆեսոր Փիթեր Քոլինիոնը նույնպես կարծիք Է հայտնել, նշելով, որ քաղաքական գործչի վիճակը, ամենայն հավանականությամբ, «կվատթարանա հինգից մինչեւ յոթ օրվա ժամանակաշրջանում»: Մինչդեռ, Թրամփն առաջին համաշխարհային առաջնորդը չԷ, որ հիվանդանում Է կորոնավիրուսով: Մասնավորապես ավելի վաղ COVID-19 Է տարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն, Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսը: Բացի այդ, կորոնավիրուսային ինֆեկցիա Է նաեւ ախտորոշվել Մոնակոյի իշխանի, Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեի, Բոլովիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անիեսի մոտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ