Կոռուպցիայի դեմ պայքար. օգու՞տ, թե՞ վնաս տնտեսությանը. Ռ. Բադասյան
Կոռուպցիայի դեմ պայքար. օգու՞տ, թե՞ վնաս տնտեսությանը։
Որոշ քաղաքական ուժեր և գործիչներ նորից սկսել են «դժգոհել» կոռուպցիայի դեմ պայքարից, քողարկված առաջ քաշել թեզեր, որ դա տնտեսության վրա բացասաբար է ազդում։
Սա ասում են մարդիկ, ովքեր «անձնական կապերով» ներդրումներ են խոստանում։ Բնական է, բոլոր հնարավոր պետական ինստիտուտները «անձնական կապերի» համար ծառայեցնելուն սովոր մարդկանցից այլ բան դժվար էր պատկերացնել։ Մեկ այլ քաղաքական ուժ էլ իր նախընտրական ծրագրում խոսք է տվել «չպայքարել» կոռուպցիայի դեմ
Շատ պարզ օրինակ, թե ինչ ազդեցություն ունի կոռուպցիայի դեմ պայքարը․
2021 թվականին եվրապարտատոմսերի թողարկման համար դրական են համարվել (հետևաբար նաև ի թիվս այլ գործոնների դրվել համապատասխան տոկոսադրույքը որոշելու հիմքում) իրավական և դատական համակարգի մի շարք բարեփոխումներ՝ կատարված և նախատեսվող, մասնավորապես հետևյալները.
• «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները (ընդունվել են Ազգային ժողովի կողմից 25.03.2020թ.), որոնցով դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքերը համապատասխանեցվել են միջազգային ստանդարտներին,
• Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը,
• ԿԿՀ ձևավորումը, հայտարարագրման համակարգի բարեփոխումները, բարեվարքության ստուգման ինստիտուտի ներդնումը,
• «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումը։
Հ․Գ․ «անձնական կապերով» ներդրումները լինում են այսպես․ հանքանյութը վաճառում են փոխկապակցված արտասահմանյան ընկերությանը էժան գնով, իրական գնով իրականացնում են հետագա վաճառքը վերջնական գնորդին, լվացված փողերի մի մասով «ներդրում» են անում Հայաստանում։
Կարծիքներ