3-ամյա երեխան դեռ չի գտնվել. որոնողական աշխատանքները շարունակվում են
Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Դրանք ընթացել են նաև ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր, հայտնել են ՆԳՆ-ից:
Ըստ տեղեկությունների՝ երեխան կորել է տան մոտակայքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին`ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
«ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։
Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Կարծիքներ