Վերակառուցվում է Ջիվան Աբրահամյանի անվան Երևանի թիվ 111 դպրոցը

Վերակառուցվում է Ջիվան Աբրահամյանի անվան Երևանի թիվ 111 դպրոցը

Վերակառուցվում է Ջիվան Աբրահամյանի անվան Երևանի թիվ 111 դպրոցը, որի համար ՀՀ կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը ներդրել են 1 միլիարդ 436,5 միլիոն ՀՀ դրամ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Նշվում է, որ դպրոցը գտնվում էր վթարային վիճակում և ենթակա չէր վերանորոգման, ուստի որոշվել է այն քանդել և հիմնովին վերակառուցել։ Աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով:

Նորակառույց դպրոցում կտեղադրվի արևային կայան, ինչը հնարավորություն կտա կրճատել հոսանքի ծախսերը։ Կառույցը կունենա հարմարավետ դասասենյակներ, մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ, վերելակ։ Կրթօջախը նախատեսված է հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Ինչպես այս ծրագրով կառուցվող բոլոր շենքերը, մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում այս մեկը նույնպես կլինի սեյսմակայուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում