Կոտայքի մարզի 31 զինծառայող պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Կոտայքի մարզի 31 զինծառայող պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված՝ Անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանումը և Կոտայքի մարզպետարանը Աբովյանի Զարեհ Սահակյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին Կոտայքի մարզից մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողների մեծարման միջոցառում:

 

Ինչպես հայտնում են Կոտայքի մարզպետարանից, միջոցառման ընթացքում մարզի 31 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: Միջոցառումն ուղեկցվել է ռազմահայրենասիրական կատարումներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում