Վերակենդանացման բաժանմունքները լիքն են․ նախարար
Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 593-ով ավելացել է կորոնավիրւսով վարակվածների թիվը։ 10 մահվան դեպք է արձանագրվել։ Առողջապահության նախարար Արսեն Թոորսյանը կառավարության նիստին վերջին տվյլաները փաստեց։
Նրա փոխանցմամբ՝ առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, վերակենդանացման բաժանմունքները կորոնավիրուսով վարակվածներով լիքն են:
Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը 650-ի հասնում, որոնցից 44-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։
«Տանը առավոտյան 09:00-ի դրությամբ հոսպիտալացման սպասում է 11 հոգի, որից 4-ը միջին ծանրության է, իսկ 7- ը՝ թեթև: 80 հոգի սպասում է տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ», - հավելեց Թորոսյանը:
Կարծիքներ