Անգլիական Պրեմիեր Լիգա. «Արսենալը» հաղթեց խոշոր հաշվով, «Լեսթերը» պարտվեց արտագնա խաղում

Անգլիական Պրեմիեր Լիգա. «Արսենալը» հաղթեց խոշոր հաշվով, «Լեսթերը» պարտվեց արտագնա խաղում

ԱՊԼ 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է «Նորվիչին»: Զինագործների կազմում դուբլի հեղինակ է դարձել Օբամեյանգը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ջական և Սոարեսը: «Արսենալը» 46 միավարով 7-րդն է: «Նորվիչը» 21 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«Էվերթոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Լեսթերին»: Տանտերերի կազմում առաջին կեսում աչքի ընկան Ռիչարլիսոնն ու Սիգուրդսոնը: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Իենաչոն:

Այս խաղից հետո «Լեսթերը» 55 միավարով 3-րդն է: «Էվերթոնը» 11-րդն է 44 միավորով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում