Բարսելոնան հույս ունի մինչև Էլ Կլասիկոն երկարաձգել պայմանագիրը Ֆատիի հետ
Կատալոնական «Բարսելոնան» հույս ունի մոտ ժամանակներս երկարաձգել պայմանագիրը թիմի18-ամյա հարձակվող Անսու Ֆատիի հետ: Այս մասին, ինչպես գրում է armsport.am-ը՝ հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբն աշխատում է, որ ֆուտբոլիստի հետ բանակցություններն ավարտին հասցնի մինչև հաջորդ «Էլ Կլասիկոն», որը կկայանա հոկտեմբերի 24-ին: Կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին ու Ֆատիի ընտանիքի անդամներին է ուղարկել նոր պայմանագրի տեքստը: «Բարսելոնան» հույս ունի, որ Ֆատիի հետ նոր պայմանագրի կնքումը կոգևորի ֆուտբոլիստին, թիմին և երկրպագուներին:
Ֆատիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը. ակումբը միակողմանի հնարավորություն ունի պայմանագիրը ևս 2 տարով երկարաձգելու: Սակայն կատալոնացիների ղեկավարությունը ցանկանում է, որ անձամբ ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրը՝ փոխադարձ ձեռնտու պայմաններով:
Կարծիքներ