Պենտագոնի ղեկավարը հորդորում է Ուկրաինայի և Վրաստանի իշխանություններին կատարել ՆԱՏՕ-ին անդամակցության պահանջները
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Ուկրաինա և Վրաստան կատարելիք այցի ընթացքում կոչ կանի այս երկրների ղեկավարությանը կատարել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության պահանջները: Այս մասին ասված է ԱՄՆ ռազմական գերատեսչության կիրակի օրը տարածած հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ Օսթինը կայցելի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա՝ նախքան Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը գալը:
«Թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում Օսթինը կընդգծի, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է և կհորդորի այդ երկրներին կատարել անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի նրանք կարողանան պաշտպանական դաշինքին անդամակցելու իրավունք ունենալ», - ասվում է փաստաթղթում:
Կարծիքներ