Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 16 մարդ է մահացել

Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 16 մարդ է մահացել

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 16 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը ուղեկցվել է թոքաբորբով, հայտնել է ТАСС-ը:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 5100:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Համավարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 278 388 դեպք է գրանցվել, 239 126 վարակակիր ապաքինվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում