Ի՞նչ եք անում, բա դուք գետինը չեք մտնում․ քաղաքացին՝ բուժաշխատողներին
Եկել եմ խոսեմ Հայաստանում առողջության սպասարկման որակի բացակայությունից, ու առաջարկ անեմ ոլորտի աշխատակիցներին,- գրում է ֆեյսբուքյան օգտատեր Annie Stepanyan Bjelotomic-ը։
Նա մասնավորապես գրել է․
«Անցյալ շաբաթ Երևան էի մեկնել, որոշեցի մորս տանել բժշկական հետազոտության, կասկածներ կային անոթային հիվանդության։ Խորհուրդ տվեցին գնալ հայտնի բժշկական կենտրոններից մեկը։ Վերջին անգամ այդ կենտրոն այցելել էի 2006 թվականին, սրտանց ուզում էի հավատալ, որ 15 տարի անց շատ բան փոխված կլինի։ Էն ինչին ականատես եղա, բառերով նկարագրել չի լինի։
1. Հիվանդանոցի մուտքը խցանված էր սիգարետ ծխող տղամարդկանցով, որ անպայման ամեն անցորդի վրա նշան էին բռնում արտաշնչած ծխով,
2. Ոչ մի անվտանգության համակարգ, ինֆորմացիոն սեղանի մոտ մարդ չկար, երբ րոպեում 500֊ից ավելի մարդ է ներս ու դուրս անում շենքը, ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ և առանց գրանցման
3. Միակ վերելակի դիմաց հակահիգիենիկ մրցույթ էր, ոչ մեկը չէր կարգավորում վերելակից օգվելու պրոցեսը
4. Բժշկի և հետազոտությունների սենյակների առջև ահռելի հերթեր, ոչ մի հերթի կարգավորում
5. Ադմինիստրատիվ հեռախոսահամարին պատասխանում են 14րդ զանգից հետո միայն, այն էլ իրավասու չեն բժշկի հետ ժամադրություն նշանակելու, միայն բժշկի բջջային համարն են տրամադրում։
6. Մասնագիտական բուժման մասին ուղղակի ասելիք չունեմ, քանի որ արդյունքում 6 ժամ անցկացնելուց հետո հնարավոր չեղավ բժշկին հանդիպել։
Հիմա ուզում եմ բուժաշխատողները ինձ բացատրեն, էս ի՞նչ եք անում, բա դուք գետինը չեք մտնում, առանց այն էլ քայքայված երկրում, բա ձեր Հիպոկրատի երդումը ո՞ւր մնաց
Ո՞նց կարելի ա ամեն օր աշխատել նման պայմաններում։ Համակարգի նման բացակայությունը հանդուրժելը ձեր, և միայն ձեր մեղքն ա։ Սոնոգրաֆիայի բժիշկը թե զանգեր է ընդունում հիվանդներից, թե ժամադրություն նշանակում,թե հիվանդին հետազոտում, թե գումարը վերցնում, վրան էլ իր մարքեթինգն է անում։ Փաստորեն օրվա մեջ իր մասնագիտական գործունեությամբ միայն 10֊15% ժամանակն է զբաղվում. Ինչո՞ւ չկա ադմինիստրատիվ համակարգ, չկա Էլեկտրոնային Բժշկական Ռեփորթ ծրագրեր (ՀՀ ՏՏ մասնագետները հրաշալի ծրագրեր են մշակել ու վաճառում են արտերկրում), էլ չեմ ասում առողջության ապահովագրության մասին։ Ի՞նչ կարելի է անել, որ Հայաստանի բնակչությանն ապաքաղաքականացնենք, որ ամեն մարդ կենտրոնանա ու զբաղվի իր մասնագիտական գործունեությամբ։ Հիմա լուծում, ես 13 տարի շարունակ սովորել և աշխատել եմ արտերկրի առողջապահության կենտրոնների հետ (դասընթացներ եմ տվել 17+ երկրների բուժհաստատություններին), սիրով, առանց որևէ ակնկալիքի պատրաստ եմ փորձով փոխանակել իմ հայրենիքի առողջապահության համակարգի բարելավման ուղղությամբ։ Ու՞մ դիմեմ, որ էս խայտառակ վիճակին օգնեմ, վերջ տրվի»։
Կարծիքներ