Նոր Խարբերդ գյուղում տուն է այրվում

Նոր Խարբերդ գյուղում տուն է այրվում

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 06։33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկում կրակ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։50-ին:

Այրվում են տան (100 քմ) երկրորդ հարկը և տանիքի փայտե կառուցատարրերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում