Պետությունը պայման է, որտեղ կստանանք կրթություն, և այն դարձնենք ավելի մեծ արդյունք պետության համար․ վարչապետ

Պետությունը պայման է, որտեղ կստանանք կրթություն, և այն դարձնենք ավելի մեծ արդյունք պետության համար․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վայոց Ձորի և Արարատի մարզերում իրականացված ծրագրերին:

Վայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է Արենի համայնք, շրջայց կատարել Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 60 երեխայի համար կառուցվել է 700քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի մանկապարտեզ, բարեկարգվել բակը, տեղադրվել 5վտ հզորությամբ ֆ/վ կայան։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 383 մլն 175 հազար դրամ, որից 80%-ը՝ 306 մլն 540 հազար դրամը հատկացրել է Կառավարությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում