«Սասունցի Դավիթ» էպոսը հայ հանդիսատեսին կներկայանա ժամանակակից մոտեցմամբ և արվեստի շնչով
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբը ստեղծել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որը հայ հանդիսատեսի հետ կխոսի արվեստի ինքնատիպ լեզվով: Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին և 19-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Բեմական գործընթացից զատ, նախագիծը ընդլայնվում է նաև մշակութային ձեռնարկների նոր ոլորտներում: Մասնավորապես դրա շրջանակներում կարված թեմատիկ հագուստները հենց առաջնախաղի օրվանից կհայտնվեն վաճառքում, որի եկամտից ստացված 10%-ը հատկացվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցությանը:


Կարծիքներ