Ռեալը միացել է Բենֆիկայի հարձակվողի համար պայքարին

Մադրիդի «Ռեալը» կպայքարի Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար։
Armsport-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Defensa Central-ը։
Պորտուգալական ակումբի ղեկավարությունը Նունյեսին պատրաստ է բաց թողնել նվազագույնը 150 միլիոն եվրոյի դիմաց։ 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Բենֆիկայի» հետ լրանում է 2025 թվականին։
Ուրուգվայցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»։
Կարծիքներ