Հոկտեմբերի 22 -ին նախատեսված է Իսրայելի վարչապետի այցը Ռուսաստան

Հոկտեմբերի 22 -ին  նախատեսված է Իսրայելի վարչապետի այցը Ռուսաստան

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի այցը Ռուսաստան նախատեսված է հոկտեմբերի 22 -ին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին՝ Ռուսաստանի հրեական կոնգրեսի ամենամյա բարեգործական ընդունելության շրջանակում:

«Այդ մասին հայտարարել է ռուսական կողմը, ինչը նշանակում է, որ դա ճիշտ է», - ասել է դիվանագետը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում