Թրամփին կասկածում են քրեական գործունեության մեջ
Նյու Յորքի շրջանի դատախազ Սայրուս Վենսը հայտարարել է, որ քրեական հետաքննություն է վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Մեծ ժյուրին պահանջել է ամերիկյան The Trump Organization-ի առաջնորդ ընկերության ֆինանսական փաստաթղթերը, սակայն փաստաբանները պնդում են, որ այդ պահանջը պետք է մերժել` որպես Սպիտակ տան ղեկավարի` քաղաքական դրդապատճառներով հետապնդում:
Դատախազ Վենսը չի համաձայնել փաստաբանների հայտարարությունների հետ: Նա վկայակոչել է «The Trump Organization-ում լայն եւ երկարաժամկետ քրեական գործունեության մասին հրապարակային հաղորդումները»։
2019 թվականի մարտին հաղորդվել էր, որ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը ծանուցագրեր է ուղարկել երկու բանկ ՝ պահանջելով փաստաթղթեր տրամադրել Trump ընկերության չորս խոշոր նախագծերի ֆինանսավորման եւ 2014 թվականին Բաֆալո Բիլսի ֆուտբոլային թիմի չկայացած գնման վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը պահանջել է վարկերի, հիփոթեքային փաստաթղթերի, վարկային գծերի եւ ֆինանսական գործարքների մասին այլ տվյալներ, որոնք վերաբերում են Վաշինգտոնում գտնվող Trump International Hotel-ին եւ Մայամիի Ազգային Doral Trump-ին եւ Չիկագոյում Թրամփի աշտարակին:
Կարծիքներ