Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից  հրապարակված վարկանիշային աղյուսակում Արոնյանը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 3 հորիզոնականով: Հոկտեմբերին նա 9-րդն էր:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը`79-րդը, Կարեն Գրիգորյանը`84-րդը:

Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում