Ավստրալիայում փլվել է համալսարանի մասնաշենքի տանիքը
Մեկ մարդ զոհվել եւ եւս մեկը վնասվածքներ Է ստացել Ավստրալիայի հարավ-արեւմուտքի Պերտե քաղաքի Քերթինի անվան համալսարանի մասնաշենքից մեկի՝ շինարարական աշխատանքների ժամանակ տանիքը փլվելու հետեւանքով: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հաղորդել Է ABC հեռարձակող կորպորացիան:
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 12:30-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին) համալսարանի մասնաշենքի տարածքում նոր շենքի կառուցման վայրում:
Հինգհարկանի շենքի ապակե տանիքը հավաքելու ժամանակ ընկել Է կորպուսի ներսում՝ հարվածելով շինության հենարաններին ու հենածածկերին:
Փլուզման վայրում աշխատում են վթարային ծառայությունները, որոնց աշխատակիցները փնտրում են նրանց, ովքեր, հնարավոր Է, հայտնվել են փլվածքների տակ, հերթապահում են շտապօգնության անձնակազմերը եւ ոստիկանությունը:
Հաղորդվում Է, որ փլուզման հանգամանքները կասկածելի համարելու պատճառներ չկան: Այլ մանրամասներ չեն ներկայացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ