Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը
Հարգելի՛ քաղաքացիներ
Ուրախ եմ հայտնել, որ այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա:


Կարծիքներ