Նիգերիայում 20 մարդ է զոհվել արագընթացի խճուղում բենզատարի պայթելու հետեւանքով
Առնվազն 20 մարդ Է զոհվել Նիգերիայի հարավ - արեւմուտքում արագընթացի խճուղում տեղի ունեցած ավտոմոբիլային վթարի ժամանակ, որն ուղեկցվել Է բենզատարի պայթյունով: Հոկտեմբերի 13-ին այդ մասին հայտնել Է նիգրիական Daily Post թերթը:
«Դիզելային վառելիքով բեռնված բենզատարի վարորդը գլուխ չի հանել կառավարումից, ավտոմեքենան շրջվել Է եւ պայթել»,- հայտարարել Է Ճանապարհային երթեւեկության անվտանգության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ագնես Օգնունգբեմին:- Ընդամենը ճանապարհա-տրանսպորտային պատահարի մեջ Է հայտնվել ութ ավտոմոբիլ, որոնք լիովին այրվել են»:
Վթարը տեղի Է ունեցել հոկտեմբերի 12-ի օրվա երկրորդ կեսին Օսունի նահանգի Իլեսա - Ակուրե արագընթացի խճուղում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ