Կոստա Ռիկայի խորհրդարանը օրինականացրել է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը

Կոստա Ռիկայի խորհրդարանը օրինականացրել է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը

Կոստա Ռիկայի Օրենսդիր ժողովի անդամները հաստատել են հանրապետությունում բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործման օրինականացման մասին օրենքը:

«Առաջին ընթերցմամբ օրենքն ընդունվել է մարիխուանայի բժշկական և բուժական օգտագործման, սննդի և արդյունաբերական օգտագործման մասին», - ասված է խորհրդարանի թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ : Ըստ նոր կանոնակարգի՝ մշակման համար նախատեսված մարզերը կորոշի գյուղատնտեսության նախարարությունը:

Թույլատրվում է նաև կանեփ աճեցնել տանը, սակայն քանակը կարգավորվում է Առողջապահության նախարարության կողմից:

Լատինական Ամերիկայում մարիխուանայի կամ կանեփի դեղամիջոցների օգտագործումը օրինական է Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Մեքսիկայում, Պանամայում, Պարագվայում, Տրինիդադ և Տոբագոյում, Ուրուգվայում, Չիլիում և Ջամայկայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում