Կանադայի խորհրդարան մուտք կգործեն միայն COVID-19- ի դեմ պատվաստվածները
Միայն կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված քաղաքացիները, այդ թվում՝ պատգամավորները, կկարողանան մտնել Կանադայի ազգային խորհրդարանի շենք: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ամապատասխան հրամանագիրը հրապարակվել է օրենսդիր մարմնի կայքում։
Փաստաթղթում նշվում է, որ նոյեմբերի 22-ից, երբ սկսվում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը, խորհրդարանի շենք կմտնեն միայն 12 տարեկանից բարձր լիովին պատվաստված անձինք: Միևնույն ժամանակ, այն անձանց, ում խորհուրդ չի տրվում պատվաստումներ կատարել բժշկական նկատառումներով, կարող են բացասական թեստ ներկայացնել։
Կարծիքներ