Ֆրանսիան ցնցված է Փարիզում տեղի ունեցած ողբերգությունից |1lurer.am|
1lurer.am: Ֆրանսիան ցնցված է Փարիզի հյուսիսարևմտյան արվարձաններում ուսուցչի գլխատման փաստից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն անվանել է «իսլամիստական ահաբեկչական հարձակում»: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հայտնի է դարձել, որ սպանված ուսուցիչն իր աշակերտներին ցուցադրել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:
Ուսուցչի սպանած հանցագործը սպանվել է իրավապահների կողմից: Մակրոնի հավաստմամբ՝ ուսուցիչը մահացել է ազատության մասին ուսուցանելու պատճառով:
Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ահաբեկիչները կպարտվեն, որովհետև իրենք քայլեր կձեռնարկեն:
Կարծիքներ