Երևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված է

Երևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված է

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի  մի շարք թաղամասերի ջրամատակարարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

«Դադարեցվել է Սարյան, Մոսկովյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Զարոբյան, Անտառային, Սարմենի, Ջրաշատ, Կապուտիկյան, Լեռ Կամսար, Սոսեի, Գ.Հարությունյան, Պռոշյան փողոցների, Արամի նրբանցքի, Ֆրիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Բաղրամյան պողոտայի թիվ 1-23 և թիվ 2-50 բազմաբնակարան շենքերի, Վաղարշյան փողոցի թիվ 2 և 4 բազմաբնակարան շենքերի, Թամանյան փողոցի թիվ 1 և 3 բազմաբնակարան շենքերի, Կոզեռն թաղամասի , հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և հաստատությունների գազասպառողների գազամատակարարումը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում