Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է

Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի պաշտոնական այցը Թուրքիա, որը նախատեսված էր նոյեմբերի 28-ին, հետաձգվել է։

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Ինչպես հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը, նախագահի այցը տեղափոխվել է մեկ այլ օր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի ընթացքում Ռաիսին պիտի հանդիպեր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Երկու երկրների ղեկավարները նախատեսել էին քննարկել Գազայի հատվածում շարունակվող պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման և Մերձավոր Արևելքի հետ կապված այլ կարևոր հարցեր։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում