Ռեալը լրացուցիչ ժամանակում հաղթեց Բարսելոնային

Ռեալը լրացուցիչ ժամանակում հաղթեց Բարսելոնային

Սաուդյան Արաբիայում ընթացող Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

25-րդ րոպեին հաշիվը բացեց Վինիսիուս Ժունիորը։ 41-րդ րոպեին Լյուկ դե Յոնգը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։

72-րդ րոպեին Քարիմ Բենզեման երկրոդ անգամ առաջ մղեց «Արքայական ակումբին»։ 83-րդ րոպեին Անսու Ֆատեն խփեց կատալոնացիների երկրորդ գոլը։ Լրացուցիչ ժամանակի 98-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն դարձավ հաղթական գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում