Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ամենաբարձր ցուցանիշը
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հրապարակել է հունվարի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների աղյուսակը, ըստ որի՝ գրանցվել է համավարակի տարածման սկզբից ամենաբարձր ցուցանիշը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած աղյուսակի համաձայն՝ մեկ օրում կատարվել է 430.253 թեստ, ինչի արդյունքում գրանցվել է 74.266 վարակված:
Ըստ աղյուսակի՝ Թուրքիայում պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ընդունած մարդիկ կազմում են Թուրքիայի 18 տարեկանից բարձր բնակչության 83,74 տոկոսը, իսկ առաջին չափաբաժին ընդունած մարդիկ՝ 92,08 տոկոսը:
24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացածների է թիվը կազմել է 137:
Կարծիքներ