Հետագա գործընթացների համար շատ կարևոր է ՄԱԿ դիտորդական խմբի Արցախ հասնելը. Արամ Սարգսյան

Հետագա գործընթացների համար շատ կարևոր է ՄԱԿ դիտորդական խմբի Արցախ հասնելը. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

«Հետագա գործընթացների համար շատ կարևոր է ՄԱԿ դիտորդական խմբի Արցախ հասնելը: Ի՞նչ կարող են ամրագրել հիմա։ 
1) Իրողությունը թարմ է` ազերին չի հասցրել հետքերը մաքրել ու դիտորդական խումբը կամրագրի, որ պատերազմական գործընթացները լայնամասշտաբ են եղել՝ ներառել են գյուղերը և քաղաքները։ Ռազմական գործողությունների լայնամասշտաբ լինելը կարևոր արձանագրում է։ 
2) Արցախը դատարկվել է, բնակչություն չկա, որն էլ հիմնավորում է, որ Ադրբեջանը իր գործողություններով անհնարին է դարձրել սեփական տանը ազգությամբ հայի ապրելու հնարավորությունը։ 
3) Եվ ամենակարևորը՝ այդքան մարդու 3-4 օրում հայրենիքը լքելը հնարավոր է միայն ցեղասպանության վտանգի դեպքում... Այս այցը և դիտորդական առաքելության արձանագրումները հիմնական գործիքն են դառնալու քաղաքական և իրավական հարթությունում Ադրբեջանին պատժելու և Արցախի խնդրին անդրադառնալու համար։ Ադրբեջանը հայտնվել է ցեղասպան երկիր ճանաչվելու վտանգի առաջ, ԱՄՆ-ը ու ԵՄ-ն միանշանակ օգտագործելու են այս գործիքը Ադրբեջանի ահաբեկչական ու առավելապաշտական քաղաքականությունը զսպելու նպատակով»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում