Հայաստանի ԲԿ-ներում բուժում է ստանում ԼՂ-ից տեղափոխված 363 բուժառու, 214-ը՝ պայթյունից ստացած վնասվածքներով

Հայաստանի ԲԿ-ներում բուժում է ստանում ԼՂ-ից տեղափոխված 363 բուժառու, 214-ը՝ պայթյունից ստացած վնասվածքներով

ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 363 բուժառու, նրանցից 214-ը՝ պայթյունից ստացված վնասվածքների հետևանքով, իսկ 114-ը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածներն են։

Մնացած բուժաոռուները տարբեր քրոնիկ կամ թերապևտիկ խնդիրներով են մուտք գործել բժշկական հաստատություններ, այդ թվում՝ սրտի ստենտավորմամբ։

Ներկայացնելով ՀՀ ԱՆ տրամադրած տվյալները՝ ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Նշված դեպքերում բավականին մեծ թիվ է կազմում ծանր և ծայրահեղ ծանր նկարագրով այն հիվանդները, որոնք գտնվում են բժշկական հաստատություններում, և որոշակի թվով նաև երեխաներ կան վերակենդանացման բաժանմունքում, որոնց վիճակը ևս գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում