Լեհաստանի և Բելառուսի սահմանին արտակարգ դրությունը կարող է երկարացվել 60 օրով
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել և խորհրդարան է ուղարկել միգրացիոն լարված իրավիճակի պատճառով Բելառուսի հետ սահմանին գտնվող շրջաններում հաստատված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին դիմումը:
Այս մասին ասված է չորեքշաբթի օրը պետության ղեկավարի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ նշված ռեժիմը լրացուցիչ 60 օրով երկարաձգելու մասին որոշումը կայացրել էր հանրապետության կառավարությունը: Լեհաստանի օրենսդրության համաձայն՝ այն պետք է հաստատի նախագահը, այնուհետև Սեյմը (խորհրդարանի ստորին պալատը):
Կարծիքներ