ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։

Արմավիրի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում