Ոչինչ չենք խնայելու հանուն մեր երեխաների խաղաղ ու զարգացած ապագայի. Սարիկ Մինասյան
Արդեն քանի օր է լուռ հետևում եմ «տոնածառ ջան, տոնածառ» օպերացիային: Այդպես էլ որևէ համայնքային պաշտոնյա ազնվություն, պարկեշտություն և վերջապես համարձակություն չունեցավ շնորհակալություն հայտնելու ՀՀ կառավարությանը ներկայիս գլխավոր տոնածառը ունենալու համար։
Բացառապես ՀՀ կառավարության օժանդակությամբ են տրամադրվել բնական եղևնու ճյուղերը, որոնցով ներկա պահին ջանասիրաբար զարդարվում է «պատմական» տոնածառը։
Սա ցույց է տալիս ՀՀ կառավարության վերաբերմունքը մեր քաղաքի և գյումրեցիների հանդեպ:
Ոչինչ չենք խնայելու հանուն մեր երեխաների խաղաղ ու զարգացած ապագայի ։


Կարծիքներ