Շիրակի մարզպետն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել են Գյումրիում գործող խնամքի հաստատություններ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային այցով Գյումրիում գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է «Գյումրու երեխաների տուն» և «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Պատասխանատուները շրջել են հաստատություններում, ծանոթացել իրականացվող ընթացիկ աշխատանքներին ու ծառայությունների որակին։ Շրջայցի ժամանակ նախարարն ու մարզպետը հաստատությունների ղեկավարների հետ զրույցում կարևորել են երեխաների և ծերերի համար լիարժեք պայմանների ապահովումն ու որակյալ ծառայությունների մատուցումը։
«Գյումրու երեխաների տանը» շուրջօրյա խնամքի և պաշտպանության ծառայություններ է ստանում 126 երեխա, իսկ «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը» 132 շահառու ունի։ Շուրջօրյա խնամքի կենտրոնում այժմ ընթացքի մեջ են վերանորոգման աշխատանքները։
Կարծիքներ