Առնվազն երեք սիրիացի զինյալ է սպանվել. The Guardian-ի անդրադարձը Ադրբեջանի ԶՈՒ սիրիացի վարձկաններին

Առնվազն երեք սիրիացի զինյալ է սպանվել. The Guardian-ի անդրադարձը Ադրբեջանի ԶՈՒ սիրիացի վարձկաններին

  Առնվազն երեք սիրիացի գրոհայիններ են սպանվել Լեռնային Ղարաբաղում փոխհրաձգությունների արդյունքում: Այս մասին տեղեկացրել է հեղինակավոր The Guardian-ը՝ ըստ էության հաստատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերում օտարերկրացիների ներգրավվածության մասին տեղեկությունները:

 The Guardian-ը մասնավորապես գրել է՝ ենթադրվում է, որ այդ սիրիացիները թուրքական անվտանգության ընկերությունների աշխատողներ են: «Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիայի միջամտությունը վեճին վտանգավոր նոր գործոն է, որը կարող է մարտերն ավելի երկար և արյունոտ դարձնել»,- գրել է լրատվամիջոցը:

Պարբերականը նկատել է, որ դա նաև տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավման ռիսկ է ստեղծում՝ տեղ բացելով Թուրքիայի և Ռուսաստանի պայքարի համար:

Լրատվամիջոցը նաև գրել է, որ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են, թե սիրիացի զինյալներ են կռվում ԼՂ-ի դեմ:  Սակայն Սիրիայի Իդլիբ նահանգի սիրիական ընդդիմադիր զինյալներից մի քանի տղամարդ The Guardian - ին հայտնել են, որ ռազմական հրամանատարներն ու բրոքերներն իրենց առաջարկել են աշխատել պահակակետերում՝ նավթի և գազի օբյեկտների պահպանության համար՝ 3-6-ամսյա պայմանագրերով ՝ 7 000-10 000 թուրքական լիրայով՝ համեմատաբար մեծ գումարով, որը կարող է օգնել նրանց խուսափել Սիրիայի աղքատությունից:

The Guardian-ը երեք օրինակ է բերել. սպանված մարտիկ Մուհամեդ Շաալանի զարմիկը ՝ Օմար Աբդոն Ալ Աթարիբ քաղաքից, ասել է. «Նա մեզ ասել է, որ սեպտեմբերի 20-ին մեկնում է Ադրբեջան: Մենք չգիտենք իր մահվան հանգամանքները, նրանք մեզ ասացին, որ այս պահին դժվար է դին բերելը, բայց կփորձեն»:

Այն ջարա գյուղից Հուսեյն Թալհայի և Սադամ Ազիզ Ազկորի ընտանիքները նույնպես ասել են, որ զորամասի հրամանատարները զանգահարել են իրենց ՝ ասելու, որ իրենց հարազատները սպանվել են: The Guardian-ը նկատել է, որ լրատվամիջոցները հայտնում են ևս երեք զոհի մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում