Երբ քննադատությունն անտեսվում է. Հովնան Հակոբյանը շարունակում է իր եկեղեցակործան և պետականաքանդ պիղծ ընթացքը

Երբ քննադատությունն անտեսվում է. Հովնան Հակոբյանը շարունակում է իր եկեղեցակործան և պետականաքանդ պիղծ ընթացքը

Այսօր կրկին ստիպված ենք անդրադառնալ մի գործչի, որի մասին հնչած քննադատությունները, հրապարակային բացահայտումներն ու բազմիցս փաստարկված ահազանգերը ոչ միայն անարձագանք են մնում, այլ, ինչն առավել մտահոգիչ է, նրան իր սանձարձակության մեջ ավելի կատաղի են դարձնում։

Այդ կերպարին անդրադարձել էինք նաև մենք, բայց որովհետև մեր նախորդ հրապարակումն ավելի հումորային ոճով էր, եպիսկոպոսն ականջին օղ չարեց։

Ծնկի բերելու ժամանակն է։

Խոսքը՝ Գուգարքի թեմի առաջնորդ Արթուր-Հովնան-վնաս-Ռաքել-Հակոբյանի մասին է։
Մի հոգևորական, ում մասին դեռ օրեր առաջ մի հրապարակում արեցինք՝ ոչ միայն փաստերով, այլև՝ հումորային լեզվով, հանրության դատին հանձնելով նրա կերպարը, հետագիծը, եպիսկոպոսացման գործընթացը, բարոյամտավոր նկարագիրը և ծառայողական վաստակի բացակայությունը։

Սակայն՝ այդ հրապարակումը դաս չեղավ։ Արդեն առանց հումորի, եթե նրա դեպքում դա հնարավոր է առհասարակ, սակայն առանց կիսատ խոսքի՝ ուղիղ. Հովնան Հակոբյանը սպառնալիք է Եկեղեցու՝ որպես հոգևոր հաստատության, և Հայաստանի՝ որպես իրավական պետության համար։ Կամ՝ իր մասին իր բառերով՝ «և հոգևոր, և ազգային անվտանգության սպառնալիք»։

Նրա գործունեությունը և եկեղեցակործան է, և պետականաքանդ, որովհետև նա ոչ թե եկեղեցական է, այլ քաղաքական գործիք, որին եթեր մղողներն ունեն հստակ նպատակ՝ կեղծ օրակարգերով ձայն տալ անբարոյական և հոգևորապես սնանկ, թերաճ, բայց ախտահարող գոյացությունների։ Եվ դա անում են բացահայտ կերպով՝ հեռուստաեթերների և հեռախոսազանգերով հարցազրույցների ձևաչափերով։ Ապահովում են և հանրությանը մոլորեցնելու տարրը, և պետության վրա պերմանենտ հարձակումների բաղադրիչը։

Ի՞նչ է անում Հովնան Հակոբյանը եթերում։

Կրկնում է Գևորգ Արտաշեսովիչից (Աջապահյան) և այստեղից-այնտեղից լսած նախադասությունները՝ առանց տարրական քննական մտածողության։

Մեկնաբանում է Եկեղեցու կառավարման ձևը՝ իբր կաթողիկոսը ունի «միապետական լիազորություններ»։
Խիստ կարգապահական-գեստապոական, տոտալ վերահսկողության այլընտրանքը անվանում է «բարդակ»։ Լավ կլինի, որ այս գործիչին իր «սեփականատերերը» հուշեն՝ եթե «բարդակ» բառն իր լեզվում կա, ուրեմն հենց բարդակն էլ իշխում է իր գլխում։

Ի դեպ, ոչ Հովնանը, ոչ իր հորեղբոր տղա քեչիկը, ոչ որևէ ուրիշ հոգևորական կամ մանկապիղծ չեն կարող Եկեղեցու Սուրբ ժողովներով հաստատված որևէ կանոն հիշատակել, որով կկարողանան հիմնավորել իրենց համար այդքան բաղձալի կաթողիկոսի միապետական անսահմանափակ լիազորություններով օժտված իշխանությունը։
Նմանապես չկա որևէ կանոն, որով կկարողանան հիմնավորել թեմական ծառայության մեջ գտնվող ամուսնացյալ քահանաների արժանապատվությունը վիրավորող տոտալ վերահսկողությունը։ Տղաներ և աղջիկներ, դրսում 21-րդ դարն է։ Ի դեպ, ձեր կուսակրոնության ուխտի չպահպանումն ու խախտելու իրավունքը հենց 21-րդ դարով եք հիմնավորում նաև։

Խոսելով Հովնանի մասին՝ նախ արձանագրենք՝ մեկն է, ով՝ ոչ հովվական փորձ ունի, ոչ աստվածաբանական գիտելիք, ոչ հոգևոր հեղինակություն, ոչ անձնական բարոյականություն, սակայն Գարեգին բ-ի թեթև ձեռքով եպիսկոպոսացվել է։
Այսօր ամբողջ թեմը նրա մեջ տեսնում է ոչ թե հոգևոր հոր, այլ՝ հասարակական լարվածություն հրահրող գործիքի, որը փակում է արդարության ճանապարհները Եկեղեցու ներսում, և ինչից հոգնել են բոլորը։ Ինքն իր՝ թեմակալ առաջնորդի գործառույթները բնութագրում է «կառավարել» բայով, մինչդեռ եպիսկոպոսի կոչումը ոչ թե կառավարելն է, այլ՝ առաջնորդելը Քրիստոսի օրինակի համաձայն։

Ի վերջո՝ մեկը պիտի իրեն բացատրած լիներ, որ նախ՝ Ավետարանի քարոզով պիտի առաջնորդի իր թեմը դեպի Հիսուս Քրիստոս, և եթե «կառավարել» բայի գործածությունը տեղին համարվի, ապա նախ ինքը պիտի կառավարվի Եկեղեցու սուրբ կանոններով և մազաչափ անգամ չշեղվի դրանցից։

Բայց իզուր, նա մի մարդ է, որի խոսքը՝ սրբությունից է հեռու, վարքագիծը՝ պատասխանատվությունի։
Մայր Աթոռի միաբանության հիշողության մեջ դեռ թարմ է Մայր Տաճարի ավանդատանը նրա հնչեցրած սեռական բնույթի՝ սրբապիղծ ու աններելի հայհոյանքն ուղղված մի երիտասարդ սարկավագի, որն այսօր քահանա է։ Չի մոռացվել նաև 2018-ի ապրիլին՝ նույն Մայր Տաճարի ավանդատան մեջ սարկավագների ոտքերը ջարդելու սպառնալիքը, եթե նրանք հանդգնեն մասնակցելու խաղաղ անհնազանդության ակցիաներին։

Տարիներ առաջ էլ ստորացրել է մի լացակումած աբեղայի՝ նրան «հիմար, անասուն, տավար» անվանելով։ Այդ «աբեղան» այսօր նույնպես կարգապահական հանձնախմբի մեջ է։ Գուցե հենց նա էլ ուժ գտնի իր մեջ՝ արդարության նժարի կողմը գերադասելով և կարգապահական վարույթ նախաձեռնի ընկեր Հովնանի հարցը քննելու համար։
Հարց է ծագում․ ի՞նչ իրավունքով է այս մարդը մասնակցում Եկեղեցու ներսում կարգապահական կամ որևէ մեկի վարքաբանական գնահատական տվող հանձնախմբերին։

Պարկեշտ վարքի՞, կանոնական գիտելիքների՞։ Չգիտենք, մեզ չհաջողվեց այդ հարցերի պատասխանը գտնել։
Ի՞նչ բարոյական իրավունք ունի նա դատելու ուրիշին, երբ իր անցյալը մնում է լղոզված ու չմաքրված։ Եվ դեռ վիրավորվում է իր և Ստալինի համեմատությունից։ Ընդունեք Ստալինը որպես հաճոյախոսություն, ընկեր Հովնան։

Հովնանը ցավագար չէ։ Նա մոլագար է։

Ցավոք, Հովնան Հակոբյանը չի գործում միայնակ։
Հովնան Հակոբյանի պես հոգևորականները երբեք չեն հայտնվում բարձր պաշտոններում միայնակ։ Նրանք ներմուծվում են համակարգ՝ հովանավորների միջոցով և հատուկ նպատակներով։

Հովնան Հակոբյանը պարտավոր է ծնրադիր ներողություն խնդրել բոլոր ճեմարանականներից, սարկավագներից, ամուսնացյալ քահանաներից և ժողովրդից՝ հրապարակային կերպով, թողնել զբաղեցրած բոլոր պաշտոնները՝ թե թեմում, և թե Մայր Աթոռում։

Պիտի ինքնառաջադրվի կարգալույծության և հորդորի, որպեսզի իր օրինակին հետևեն բոլոր կտրիճանմանները։
Այս պահից սկսած՝ խոսքն այլևս չի կարող մնալ հորդորի մակարդակի։

Պահանջը հստակ է. դրա բավարարումից հետո կարող է քաշվել լեռների մեջ մի վանք, ապրել որպես միայնակյաց վանական՝ աշխարհից հեռու։

Եկեղեցին՝ կտրիճամերժմանը զուգահեռ, պետք է մաքրվի նաև միշիկաստեղծ Հովնանների և հովնանակերպների մերժմամբ։

Հովնան Հակոբյանը՝ այս սերնդի հոգևոր խեղման սիմվոլներից է, նրան մերժելու շարժառիթը՝ ոչ թե անձնական վրեժխնդրության, այլ՝ Եկեղեցին տգետ-բռնապետերից ազատագրելու հրամայական։

Եկեղեցին այսօր կանգնած է ընտրության առջև․ դուրս շպրտել հոգևորականի սքեմի տակ ծպտված օտարերկրյա գործակալներին և հովնաններին։

Եվ այս ընտրությունն այլընտրանք չունի։

Medianews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում