Ղարաբաղյան կլանի քոքը մինչև վերջ կտրելու ենք. Չախոյան
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում դիմակավորված ու զինված անձինք Ղարաբաղի բարբառով սպառնում են ՀՀ վարչապետի հետ հաշվեհարդար տեսնել, ոչնչացնել ու վերացնել նրան՝ իբր պաշտպանելու համար Ղարաբաղի գոյությունը:
Տեսանյութում չկան անուններ, չեն երևում դեմքեր, որովհետև բոլորը դիմակավորված են:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով տարածվող տեսանյութին, հարց է ուղղել, թե այդ դիմակավորված տղամարդիկ պատերազմի ժամանակ ուր են եղել:
«Հիմա Ղարաբաղի կլանին են փորձում Հայաստանում պահել, բայց ղարաբաղյան կլանի քոքը մինչև վերջ կտրելու ենք»,- ասել է Չախոյանը:
Սպառնալիքներին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով համարժեք պատասխան:
«Ա՛յ փսլինքներ, մասկեքներդ հանեք, համբալնե՛ր, մասկեքներդ հատ-հատ հանելու եմ ու մտցնեմ համապատասխան տեղը: Գիտե՞ք՝ ինչի են մասկեքով, որովհետև որ հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն տակները լցրած, փախած, մեր զինվորներին մենակ թողած փսլինքներն են: Եկել են Հայաստանում մասկա-ավտոմատ են խաղում, չոքցնելու եմ ձեզ»,- ասել է վարչապետը՝ խորհուրդ տալով դիմակները հանել ու կամավոր ներկայանալ:


Կարծիքներ